3 հունիսի 2011 - 19:56 AMT
Հայաստանի և հայկական սփյուռքի կանայք կքննարկեն գեղեցիկ սեռի առջև ծառացած խնդիրները

Հունիսի 3-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիմային: Ինչպես հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարճությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին կանանց հիմնախնդիրների շուրջ ՀՀ սփյուքի նախարարության և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ջանքերով սեպտեմբերին Երևանում կազմակերպվելիք սեմինար-քննարկմանն առնչվող հարցեր:

Սեմինարին կմասնակցեն կանանց հիմնախնդիրներով զբաղվող Հայաստանում և Սփյուռքում, մասնավորապես ԱՄՆ-ում բնակվող կին գործիչներ, կանանց կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք: Համաժողովի ընթացքում կքննարկվեն տարբեր ոլորտներում, այդ թվում` ընտանեկան կյանքում, կնոջ դերակատարությանն ու հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Զրուցակիցները քննարկեցին նաև առաջիկայում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: