Հունիսի 4-ին Հայաստանի Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց ֆուտզալի դիվանագիտական առաջնությունը

Հունիսի 4-ին Հայաստանի Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց ֆուտզալի դիվանագիտական առաջնությունը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի և Լեհաստանի դեսպանությունները Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ համատեղ հունիսի 4-ին Երևանի ֆուտբոլի ակադեմիայում ֆուտզալի առաջնություն կազմակերպեցին դիվանագետների շրջանում` նվիրված 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Ուկրաինայում և Լեհաստանում:

Առաջնությանը մասնակցում են 4 թիմեր, որոնցից երեքը ձևավորվել են տարբեր դեսպանատների աշխատակիցներից: Դրանք Ուկրաինայի, Լեհաստանի, Վրաստանի, Թուրքմենստանի, Գերմանիայի դեսպանատների թիմերն են, երկրորդ թիմը կազմել են Ռուսաստանը, Բրազիլիան, Իտալիան, երրորդ թիմի կազմում ԱՄՆ, Լիտվայի, Ռումինիայի, Չինաստանի և Բուլղարիայի դեսպանատների աշխատակիցներ են ընդգրկվել: Հայաստանի արտգործնախարարությունը հանդես է գալիս առանձին թիմով:

Առաջնությունը կընթանա շրջանային համակարգով, խմբում 1-4 և 2-3 տեղերը զբաղեցրեծ թիմերը կխաղան կիսաեզրափակչում, հաղթողները կպայքարեն առաջին տեղի համար, իսկ պարտվողները միմյանց հետ կչափեն ուժերը բրոնզե մրցանակի համար: Հաղթողը Գավաթ կստանա, իսկ բոլոր մրցանակակիրները` մեդալներ, կան հատուկ մրցանակներ:

«Մրցաշարը ոչ միայն սպորտային նպատակներ ունի, այլև նպաստում է դիվանագետների միջև ոչ պաշտոնական շփմանն ու կապերի սերտացմանը»,- ասել է ՀՀ ԱԳՆ քարտուղարության խորհրդական Արամ Գրիգորյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային Ակադեմիան առաջնությունն անցկացնելու նպատակով տրամադրելու համար և հաջողություն մաղթել Հայաստանի հավաքականին Եվրոպայի առաջնության նախընտրական մրցաշարի այսօրվա հանդիպմանը Ռուսաստանի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---