Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հուլիսի 28-29-ը կայցելի Հարավային Կովկասի երկրներ

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հուլիսի 28-29-ը կայցելի Հարավային Կովկասի երկրներ

PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս, ամենայն հավանականությամբ, կայանալու է հուլիսի 28-29-ը: Այդ մասին հունիսի 4-ին հաղորդել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

«Այցի նպատակը կլինի այն ողջ դրականի ամրագրումը, որը եղել է մեր երկրների միջև և հարաբերությունների դինամիկայի զարգացումը: Հուլիսի 1-ից Լեհաստանն ընդունում է ԵՄ խորհրդում նախագահությունը,և նախագահի այցը ևս մեկ անգամ ընդգծում է այս տարածաշրջանի կարևորությունն արևելյան գործընկերության քաղաքականության մեջ»,- ասել է Ռաչինսկին:

«Նման այցելությունները կրում են խորհրդանշական և քաղաքական իմաստ: Նախագահի ժամանումն ինքնին արդեն նշանակալի փաստ է: Հուսով ենք, որ նրա այցն արդյունավետ կլինի»,- ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---