4 հունիսի 2011 - 17:53 AMT
Լոնդոնում ցուցադրվելու է Արտավազդ Փելեշյանի «Մեր դարը» վավերագրական ֆիլմը

Բրիտանական ֆիլմերի ինստիտուտը կազմակերպել է ռուսական և խորհրդային դասական և ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն: КiиО նախագիծը (բառի կեսը գրված է ռուսերեն, կեսը անգլերեն) տևելու է 6 ամիս, տեղեկացնում է Russia Beyond The Headlines-ը: КiиО-ի շրջանակներում ներկայացվելու է նաև հայ մեծանուն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Մեր դարը» վավերագրական ֆիլմը:

Նախագիծը Լոնդոնում անց է կացվում արդեն երրորդ տարին անընդմեջ: Ծրագրի շրջանակներում ցուցադրվել են ինչպես կինոաշխարհի լավագույն գործերը, այնպես էլ դասական դարձած համր ֆիլմեր: