Ռուսաստանի ԱԳՆ. Երուսաղեմը պետք է բաժանվի իսրայելցիների և պաղեստինցիների միջև

Ռուսաստանի ԱԳՆ. Երուսաղեմը պետք է բաժանվի իսրայելցիների  և պաղեստինցիների միջև

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկում է բաժանել Երուսաղեմը: «Մենք դա տեսնում ենք որպես Արևմտյան Երուսաղեմ՝ իսրայելյան, Արևելյան Երուսաղեմ՝ պաղեստինյան, իսկ սրբազան վայրերը, հավանաբար, կարող են միայն միջազգային տնօրինության ներքո գտնվել, լինի դա ՄԱԿ-ը կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն», - ասել է նախարարը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Լավրովը հավելել է, որ հակամարտության կարգավորման համար պետք է տարածքների «պարտադիր փոխանակություններ» կատարվեն: «Ոչ ոք, լինելով իրատես, չի ակնկալում, որ Իսրայելը կավերի և կխլի խոշոր բնակավայրերը: Իսկ պաղեստինցիները դա հասկանում են… Փոխանակություններ պետք է լինեն, սակայն պաղեստինցիները պետք է փոխարենը ոչ թե ցամաք ու անպտուղ հողեր ստանան, այլ մի բան, որը մոտ է իսրայելցիների խլածին»,- հայտնել է Լավրովը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

-ԱՊ-

Ռուսաստանի ԱԳՆ. Երուսաղեմը պետք է բաժանվի իսրայելցիների և պաղեստինցիների միջև

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---