6 հունիսի 2011 - 11:22 AMT
Ուկրաինայում կեղծ փաստաթղթերի պատճառով հայը կախվել է

Ուկրաինայի Սումսկիի շրջանում կախվել է հայ, որին իջեցրել են Մոսկվա-Օդեսսա գնացիքց կեղծ փաստաթղթերի համար: Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, սահմանապահները Հայաստանի 23-ամյա քաղաքացուն իջեցրել են Մոսկվա-Օդեսսա գնացքից, Կոնոտոպ կայարանում, երբ կասկածել են, որ նրա փաստաթղթերը կեղծ են: Մի քանի օր անց երիտասարդը կախվել է Սումսկիի սահմանային ջոկատի ժամանակավոր մեկուսարանում: