6 հունիսի 2011 - 11:38 AMT
25 հայ ձյուդոիստներից 23-ը մեդալներ են նվաճել Բուլղարիայի միջազգային մրցաշարում

Սիլվենում (Բուլղարիա) ավարտվել է ձյուդոյի պատանեկան մրցաշարը, որին մասնակցել են ձյուդոիստներ 5 տարիքային կարգերում:

Հայաստանը ներկայացրել են 25 ձյուդոիստներ Երևանից, Գյումրիից, Չարենցավանից, Նոր Հաճնից և Բյուրեղավանից: 23 մարզիկները մեդալներ են նվաճել, ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը:

Մրցաշարից հետո Հայաստանի հավաքականը համատեղ հավաք է անցկացնելու Բուլղարիայի, Հունաստանի և Ռուսաստանի թիմերի հետ: