6 հունիսի 2011 - 12:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ծիծաղելի է խոսել Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին, կարծում է Գալուստ Սահակյանը

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բացառել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա: «Ծիծաղելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին: Դրա համար քաղաքական նախադրյալներ չկան»,- նշել է:

Նրա խոսքերով, իշխանությունները պատրաստ են ՀԱԿ-ի հետ քննարկել երկրում առկա խնդիրները, ինչպես նաև հերթական ընտրություններին պատրաստվելը, բայց արտահերթ ընտրությունների անցկացումը բացառված է: Սահակյանը պատասխանել է լրագրողների հարցին ՀԱԿ հանրահավաքների վերսկսման և ժողովրդական զանգվածները փողոցներ դուրս բերելու վերաբերյալ հարցին իշխանությունների հետ բանակցությունների տապալման դեպքում: «Եթե կարողանային, կանեին»,- ասել է նա:

Նա նշել է, որ իշխանությունների և ՀԱԿ-ի միջև ոչ մի գաղտնի բանակցություն չի ընթացել:

ՖՈՏՈՇԱՐՔ