6 հունիսի 2011 - 12:43 AMT
Վահան Հովհաննիսյանը բացատրել է, թե ինչու Իրանը նախագահը չի ժամանել Հայաստան

Իրանի նախագահի այցը Հայաստան հետաձգվել է այն պատճառով, որ վերջին պահին առաջացել են հարցեր, որոնք Հայաստանը դեռ չի քննարկել ներթին կարգով: Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Այցը հետաձգվել է, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ ծագել են հարցեր, որոնք Հայաստանը որպես պետություն դեռ պետք է քննարկի»,- ասել է նա:

Հայաստանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, կողմերի փոխադարձ համաձայնությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է: Այն կիրականացվի առավել հարմար ժամկետներում:

Նախօրոք հայտարարվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կայցելի Հայաստան հունիսի 6-ին: Ահմադինեժադի այցի ընթացքում պետք է քննարկվեին Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման հարցերը: Այցի ընթացքում նախատեսվում էր Իրանի նախագահի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և այլ պաշտոնատար անձնանց հետ:

Թեհրանում մայիսի 29-30-ը կայացել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ համատեղ նիստը, որտեղ ամփոփվել են նախկին նիստի արդյունքները, որը կայացել է 2010-ի հունվարի 27-ին Երևանում, դիտարկվել են ապագայի պլանները և հեռանկարները: