6 հունիսի 2011 - 12:44 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
BarCamp Yerevan 2011-ի շնորհիվ հայկական Foursquare համայնքը մեծացավ

BarCamp Yerevan 2011-ի ժամանակ մասնակից և կազմակերպիչ Արփինե Գրիգորյանը պատմեց գեոլոկացիոն սոցիալական ցանցերի մասին, մասնավորապես՝ Foursquare-ի: Foursquare սոց. ցանցը մոտ երեք տարի է, ինչ ստեղծվել է և կարճ ժամանակում հասցրել է մեծ ճանաչվածություն ձեռք բերել։

«Հայաստանում կա մոտ 300 օգտագործող, ինչը փոքր թիվ է։ Այս ցանցի իմաստն այն է, որ երբ ինչ որ տեղ ես այցելում, լինի կինոթատրոն, քաղաք, մետրո, սրճարան նշում ես գտնվելուդ վայրը։ Foursquare-ի բջջային ծրագիրն աշխատում է GPS-ի միջոցով, սակայն կարելի է check in լինել (նշել) վեբ տարբերակի միջոցով։ Շատ հարմար ցանց է, ավելի հետաքրքիր է դարձնում շփումը ընկերներիդ հետ։ Դուք կարող եք նկատել, որ միասին նույն վայրում եք գտնվում։ Կարող եք կցել Ձեր check in-ներին նկարներ, և մեկնաբանություններ»,- ասաց Արփինե Գրիգորյանը։

Բացի որոշելուց օգտագործողի գտնվելու վայրը Foursquare-ի միջոցով կարելի է տալ խորհուրդներ, ստանալ վիրտուալ նշաններ (badges), ինչպես նաև դառնալ տեղանքի պետի պաշտոն (mayor), ելնելով այցելությունների քանակից.

«Օգտագործողը կարող է հատուկ առաջարկնել անել։ Օրինակ մեկնաբանել, որ այսինչ տեղ ուտելիքը լավ են պատրաստում, այսինչ վայրում չեն ծխում։ Իսկ երբ մի վայրում շատ ես check in լինում կարող ես դառնալ տեղանքապետ և ստանալ առավելություններ»,- ասաց Արփինե Գրիգորյանը և նշեց, որ արտասահմանյան երկրներում շատ ուշադիր են հետևում Foursquare-ի օգտագործողների խորհուրդներին և անգամ բազմաթիվ զեղչեր և նվերներ առաջարկում իրենց խանութի կամ սրճարանի տեղանքապետերին։

Foursquare-ի մի քանի օգտագործող ևս կիսվեցին իրենց փորձով և պատմեցին ցացնի առավելությունների մասին։ Հայաստանի մասնակից Ռաֆայել Հարությունյանը նշեց, որ մի քանի սրճարաններում ու գարեջրատներում արդեն կարելի է որոշ զեղչեր ձեռք բերել տեղանքապետ լինելու դեպքում։ BarCamp Yerevan 2011-ի ժամանակ մասնակիցներից շատերը գրանցվեցին Foursquare-ում։ Ինչպես նշեց Արփինե Գրիգորյանը, եթե մի վայրում 50 մարդ միաժամանակ check in լինի Foursquare-ը կնվիրի բոլորին վիրտուալ swarm badge (մեղվապարս): Արփինե Գրիգորյանի խոսքով տարածաշրջանում դեռ ոչ ոք չունի swarm badge-ը։

BarCamp Yerevan 2011-ի մասնակիցներին սակայն այդպես էլ չհաջողվեց ստանալ swarm badge-ը։

Երևանյան Foursquare համայնքը ապրիլին անցկացրել էր Foursquare հավաք, որի նախաձեռնող Արփինե Գրիգորյանն էր։

ՖՈՏՈՇԱՐՔ