Լևոն Տեր-Պետրոսյանը չափազանցնում է ՀՅԴ մտավախությունները ՀԱԿ-իշխանություններ երկխոսության վերաբերյալ

Լևոն Տեր-Պետրոսյանը չափազանցնում է ՀՅԴ մտավախությունները ՀԱԿ-իշխանություններ երկխոսության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Քաղաքական ուժերի միջև երկխոսությունը ճիշտ գործընթաց է: ՀՅ Դաշնակցությունը ողջունում է իշխանությունների և ՀԱԿ-ի միջև երկխոսությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսոմ հաղորդել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Արդեն սկսել են նկատվել այդ երկխոսության արդյունքները:Իշխանությունները և ՀԱԿ-ը համատեղ հարձակում են սկսել Դաշնակցուիթյան վրա, ինչը մենք ողջունում ենք: Ցանկանում եմ նշել, որ ՀԱԿ առաջնորդն արհեստականորեն չափազանցնում է ՀՅԴ մտավախությունները ՀԱԿ-իշխանություններ երկխոսության վերաբերյալ»,- ասել է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով իշխանությունների և ՀԱԿ-ի միջև բանակցություններին` Հովհաննիսյանը նշել է, որ այդ գործընթացում կա նաև դրական կողմ: «Վերջապես Հայաստանում սկսվում է գաղափարական պայքար: Այս ողջ ընթացքում Դաշնակցությունն ունեցել է միայն մեկ գաղափարական ընդդիմախոս` ՀՀ կառավարությունը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---