«ՄՏՍ կոնեկտ»-ի բաժանորդները անվճար կօգտվեն Dr.Web հակավիրուսային ծրագրից

«ՄՏՍ կոնեկտ»-ի բաժանորդները անվճար կօգտվեն Dr.Web հակավիրուսային ծրագրից

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2011թ. հունիսի 2-ից օգոստոսի 31-ը, դառնալով «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլաններից որևէ մեկի կամ 3G երթուղիչի հիման վրա գործող որևէ փաթեթի բաժանորդ, կարելի է ստանալ ոչ միայն գերարագ ինտերնետ, այլ նաև` համալիր պաշտպանություն համակարգչի համար:

Բաժանորդագրվելով նշված փաթեթներից որևէ մեկին` բաժանորդը հնարավորություն կունենա բոլորովին անվճար օգտվելու հանրահայտ Dr.Web հակավիրուսային ծրագրից:

Dr.Web հակավիրուսային ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Dr.Web հակավիրուսային ծրագիրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքից, ստանալ անվճար ակտիվացման կոդ` ուղարկելով ANTIVIRUS բառը 2060 կարճ համարին, տեղադրել ծրագիրը համակարգչում` համապատասխան դաշտում՝ մուտքագրելով տրամադրված ակտիվացման կոդը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---