6 հունիսի 2011 - 14:45 AMT
ՀՅԴ-ն մտահոգված է Կազանում Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումով

ՀՅԴ խմբակցության ղեկավարը լուրջ մտավախություններ ունի Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների գալիք հանդիպման վերաբերյալ: «Չեմ կարծում, որ Դովիլի հայտարարությունը միանշանակ բարենպաստ է մեզ համար, և, վերջիվերջո, հայտարարությունները չեն տեղաշարժում բանակցային գործընթացը: Կողմերը պետք է աշխատեն կոնկրետ փաստաթղթի` Մադրիդյան սկզբունքների վրա: Հենց այդ պատճառով չգիտեմ, թե ինչ արդյունքների կարելի է սպասել Կազանի հանդիպումից»,- ասել է նա և հավելել, որ միջազգային հանրության ճնշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աճում է: