6 հունիսի 2011 - 17:34 AMT
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերուն

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն օրերս այցելել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ռոման Գուսեյնովին: ԿԽՄԿ աշխատակիցները ռազմագերուն հանձնել են ընտանիքի նամակը և ծանոթացել նրա բնակության պայմաններին:

Մայիսին ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության աշխատակիցներն այցելեցին 3 հայ զինվորականներին և մեկ ընտանիքի 5 անդամ-քաղաքացիական անձանց: ԿԽՄԿ տվյալների համաձայն, Ադրբեջանում ներկայումս պահվում է 3 ռազմագերի և 5 քաղաքացիական անձ` Հայաստանի քաղաքացի: