Վերջին տարիների ընթացքում Հայաստանում սպանությունների թիվը չի ավելացել

PanARMENIAN.Net - Ամեն տարի Հայաստանում մինչև 85 սպանություն և 25-30 մահափորձ է արձանագրվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Նրա խոսքով, հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում սպանությունների թվի աճ չի գրանցվել:

Սարգսյանը հաղորդել է նաև, որ ամեն տարի դատապարտված մարդկանց կողմից նորից սպանություն գործելու փորձերը կազմում են 8-ից 10%: Նրա խոսքով, ՀՀ ՔՕ 177-րդ (առանձնակի խոշոր չափերի գողություն) և 178-րդ (խարդախություն) հոդվածների դեպքում ազատազրկման փոխարեն տուգանքի վճարում է սահմանված: «Դա արվում է այն բանի համար, որպեսզի գողություն կամ խարդախություն իրականացրած մարդը կարողանա որպես պատիժ տուգանք վճարել, այլ ոչ թե ազատազրկվել»,- ասել է նա:

4  06.06.11 - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի եւ ՀՀ դատախազության իրավական ապահովման եւ եվրոինտեգրման բաժնի պետ Հասմիկ Ենգոյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---