Ադրբեջանի հայ փախստականները մտադիր են միավորվել իրենց իրավունքների վերականգնման համար 6 հունիսի 2011 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայ փախստականները մտադիր են միավորվել իրենց իրավունքների վերականգնման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Ադրբեջանի հայերի լիազորված ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Արարատ Ծատուրյանը: նրա խոսքով, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 40 կազմակերպություն է ձևավորվել, որոնք զբաղվում են փախստականների խնդիրներով: «Սակայն փորձը ցույց է տվել, որ ոչ մի կազմակերպություն մենակ չի կարողացել առանձնակի հաջողության հասնել, ուստի մենք որոշել ենք միավորել մեր ուժերը և հանդես գալ միասնական ճակատով»,- ասել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ նույն այդ նպատակով հայ փախստականները մտադիր են նաև դիմել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ծատուրյանը նկատել է նաև, որ փախստականների խնդիրների լուծման մեջ պետք է ներգրավված լինեն քաղաքական և հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են որևէ կապ ունենալ այս հարցի լուծման հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |