Մարիամ Ավագյան. Միջազգային կառույցներն ամեն ինչ արել են Ադրբեջանի հայ փախստականներին մեկուսացնելու համար 6 հունիսի 2011 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Միջազգային կառույցներն արել են ամեն ինչ, որպեսզի մեկուսացնեն Ադրբեջանի հայ փախստականներին` նրանց չտալով որևէ կարգավիճակ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Ադրբեջանի հայերի լիազորված ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Մարիամ Ավագյանը: Նրա խոսքով, միջազգային կառույցները դիտարկել են միայն բնակարանին վերաբերող, սոցիալ-տնտեսական դրության հարցերը, սակայն մյուս հարցերում հայ փախստականների իրավունքները ոտնահարվել են: «Նրանք անգամ չեն կարող նշել հայ փախստականների իրական թիվը»,- նշել է նա: Դրա հետ մեկտեղ Մարիամ Ավագյանը նկատել է, որ Հայաստանի իշխանությունները բանը հասցրել են նրան, որ հայ փախստականները չեն կարող մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և չեն կարող գործել որպես քաղաքական ուժ: Այս համատեքստում Ավագյանն ընդգծել է փախստականների հարցի քաղաքականացման անհրաժեշտությունը, ինչը նրանց իրավունքների համար պայքարն ավելի արդյունավետ է դարձնում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա |