Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը նշեց իր 15-ամյակը

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը նշեց իր 15-ամյակը

PanARMENIAN.Net - Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը առաջին միջազգային բանկն է, որը բացվել է Հայաստանում 1996 թվականի գարնանը:

Մայիսի վերջին շաբաթը նշանավորվեց Հայաստանի պատմամշակութային կոթող` Զվարթնոց տաճարում Հայաստանում Էյչ-Էս-Բի-Սի-ի տասնհինգամյակի տոնակատարությամբ, որին մասնակցեցին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության և Կենտրոնական բանկի անդամներ, բանկի հաճախորդներ, ինչպես նաև Էյչ-Էս-Բի-Սի Խմբի բարձրաստիճան ղեկավարներ և հայաստանյան բանկի աշխատողներ:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ դժվար է գերագնահատել 90-ականների կեսերին Հայաստանյան շուկա մտնելու Էյչ-Էս-Բի-Սի-ի համարձակ և կարևոր քայլը, որը, ըստ նրա, երկրի ապագայի նկատմամբ վստահություն հաղորդեց բոլորին և ներգրավեց այլ ներդրողներին Հայաստան: «Հայաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի օտարերկրյա ներդրողները Հայաստանում իրենց զգան բարենպաստ միջավայրում, իսկ Էյչ-Էս-Բի-Սի-ն շարունակի բարգավաճել` ի շահ հայ ժողովրդի և իր բաժնետերերի», ավելացրեց Վարչապետը:

Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր գործադիր տնօրեն Փիթեր Բոյլզի խոսքով, Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը վառ օրինակն է նրա, թե ինչպես կարելի է բնական ճանապարհով և շատ կարճ ժամանակահատվածում կայուն և ամուր բիզնես կառուցել: «Հավաստիացնում եմ Հայաստանի կառավարությանն ու Կենտրոնական Բանկին, ինչպես նաև մեր հաճախորդներին, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն կշարունակի

հավատարիմ մնալ Հայաստանին: Մեր նոր նախաձեռնություններից ու նպատակներից մեկը` ողջ աշխարհի հայությանը Էյչ-Էս-Բի-Սի-ի հայաստանյան բիզնեսին կապելն է»,- ասել է նա, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---