Անցյալ տարի ՀԱՊԿ-ի չմիջամտելը Ղրղզստանում Ղարաբաղի համար նախադեպ չէ, ասել է գեներալ Տրետյակը

Անցյալ տարի ՀԱՊԿ-ի չմիջամտելը Ղրղզստանում Ղարաբաղի համար նախադեպ չէ, ասել է գեներալ Տրետյակը

PanARMENIAN.Net - «Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի հանդեպ ունեցած իր պարտավորություններին, և մեր հարաբերությունները շարունակում են գործընկերային մնալ»,- հայտարարել է Ռուսաստանի ՊՆ գլխավոր շտաբի գխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ Անդրեյ Տրետյակը: Խոսելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին` գեներալ Տրետյակը նշել է, որ հակամարտության ծագման հնարավորությունը մեծ է, բայց «այն մշտապես նվազում է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ»: Նա նաև նշել է, որ ոչ ոք չպետք է անցյալ տարի ամռանը Ղրղզստանում տեղի ունեցած դեպքերին Ռուսաստանի չմիջամտելը որպես նախադեպ համարի Ղարաբաղի համար, «քանի որ սա այլ իրավիճակ է»:

Ինչպես գրում է Eurasianet.org-ը, շատերը Բաքվում ռուս գեներալի հայտարարություններից հետո իրենց այդքան էլ վստահ չեն զգա: «Նա, երևում է, խոստովանել է, որ ՀԱՊԿ-ը շատ բան է կորցրել, երբ ոչինչ չի արել Ղրղզստանում` կոտորածները դադարեցնելու համար»,- գրում է Eurasianet.org-ը:

«ՀԱՊԿ-ը կարող է ավելի կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում: Ամռանը և աշնան սկզբին տեղի են ունենալու լուրջ զորավարժություններ, որոնք ժամանակ հաշվի են առնվելու Ղրղզաստանում կատարված սխալները»,- ասել է գեներալը և հավելել, որ ՀԱՊԿ-ում ոչ մի տարաձայնություններ չկան: «ՀԱՊԿ-ը սովորում է Ղրղզստանում իր սխալների վրա և նրանք, ովքեր սպասում էին, որ այն ընդհանրապես մի կողմ է քաշվելու, ապագայում պետք է ևս մեկ անգամ մտածեն»,- ասել է ռուս գեներալը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---