Մինչև տարեվերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է սկսել չիպային քարտերի թողարկումը

Մինչև տարեվերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է սկսել չիպային քարտերի թողարկումը

PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է սկսել չիպային քարտերի թողարկումը: «Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոր չիպային քարտերի թողարկումը սկսելու համար, որոնք մենք նախատեսում ենք ավարտել 2011-ի վերջին: Չիպային քարտերը ժամանակի պահանջն են պաշտպանվածության և անվտանգության մակարդակի բարձրացման տեսակետից: Տվյալ պահին մենք գտնվում ենք Visa և MasterCar-ի հետ սերտիֆիկացման փուլում և արդեն 2011-ի վերջին նախատեսում ենք ձեռնամուխ լինել չիպային քարտերի թողարկմանը»,- ասել է «Առէկսիմբան-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

Վերջին տարիներին Հայաստանում քարտային բիզնեսը զգալիորեն զարգացել է, հատկապես, վերջին 2-3 տարիների ընթացքում: Ներմուծվել են մի շարք ժամանակակից ծառայություններ և տվյալ պահին ընթանում է դրա ակտիվ զարգացում: Անկանխիկ վճարումները դառնում են անպայման և անխուսափելի Հայաստանի բնակչության համար, իսկ Հայաստանի կառավարության որոշումը անկանխիկ հաշվի անցնելու մասին ճիշտ եմ համարում, այդ թվում պլաստիկ քարտերով կենսաթոշակային վճարումների գծով:

Տվյալ պահին բանկը սպասարկում է ավելի քան 25 հազար պլաստիկ քարտեր: Նախատեսվում է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ թողարկվող քարտերի թիվն ավելանալու է 30 տոկոսով, առավել ևս, որ բանկը մշտապես բարձրացնում է պլաստիկ քարտերից օգտվելու հասանելիությունը: Բանկում գործում է առցանց քարտեր պատվիրելու ծառայություն, երբ հաճախորդը ցանկացած պահի կարող է մտնել բանկի կայք, լրացնել հայտը և արդեն մեկ օր հետո բանկից վերցնել իր քարտը:

2010-ին 2009-ի համեմատ գործարքների փաստացի աճը կազմել է 100 տոկոս` կազմելով շուրջ 40 մլրդ դրամ, 50 տոկոսով ավելացել է բանկոմատների միջոցով օպերացիաների քանակը: Բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 4.8 մլրդ դրամ 2010-ի 3.8 մլրդ դրամի փոխարեն: Քարտերով գործարքների ընդհանուր ծավալը 2011-ի առաջին եռամսյակում կազմել է 9.3 մլրդ դրամ 2010-ի նույն շրջանի 7.96 մլրդ դրամի փոխարեն: 2011-ի առաջին եռամսյակում 24-25 տոկոսով ավելացել է բանկի կողմից թողարկված և ակտիվ կերպով օգտագործվող քարտերի քանակը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---