Իշխանություն-ՀԱԿ երկխոսության մասին. Կոալիցիան ԱԺ-ում առաջ կտանի ՀԱԿ-ի իրականանալի առաջարկները

Իշխանություն-ՀԱԿ երկխոսության մասին. Կոալիցիան ԱԺ-ում առաջ կտանի ՀԱԿ-ի իրականանալի առաջարկները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը ներկայացրել է իշխանության մոտեցումը ՀԱԿ-ի հետ երկխոսություն սկսելու և այդ նպատակով հատուկ պատվիրակություն ձևավորելու հարցերին: Կարեն Կարապետյանը նշում է, որ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, բավականին արդյունավետ ընթանում է և մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է:

«Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է: Ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձևաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են և, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի»,- հայտարարել է Հայաստանի ղեկավարի աշխատակազմի ղեկավարը:

Կարապետյանը գտնում է, որ «պատվիրակությունների բանակցություններ» արտահայտությունն ուռճացված ու գունազարդված է ներկայացվում, «կարծես խոսքը վերաբերում է միջպետական բանակցություններին և ոչ թե իշխանություն-ընդդիմություն գործակցությանը»:

«Ընդդիմության հետ երկխոսության իրականացման՝ աշխարհում տարածված մեխանիզմները մեր երկրում կան, և որոնց վերջին տարիների ընթացքում ավելացել են նաև ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված նոր ձևաչափերը: Կարծում եմ՝ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների վերաբերյալ հասցեական քննարկումների ու մոտեցումների ճշգրտմանն ուղղված գործելաոճն է միայն, որ կարող է դրական և ընդունելի արդյունքների հանգեցնել մեր ժողովրդի համար: Մենք շարունակում ենք հանուն Հայաստանի առաջընթաց զարգացման՝ բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու մեր ջանքերը՝ կարևորելով հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը: Այս տեսանկյունից կոալիցիոն կուսակցությունները պատրաստակամ են արդյունավետ աշխատել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում և Հայ ազգային կոնգրեսի հետ՝ գործադիր իշխանության կառույցներում և Ազգային ժողովում հանդես գալով ՀԱԿ-ի բոլոր իրականանալի և «հանուն» առաջարկներն առաջ տանողի դերում»,- հայտարարել է Կարապետյանը:

Հունիսի 2-ին տեղի էր ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի Քաղխորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի` իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը: Ինչպես հաղորդում են PanARMENIAN.Net ին ՀԱԿ-ից, քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության հետևյալ կազմը.

Լևոն Զուրաբյան – Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար)

Դավիթ Շահնազարյան – Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ

Վահագն Խաչատրյան – Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար

Ֆելիքս Խաչատրյան – Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար

Սամվել Աբրահամյան – ՀՀՇ վարչության փոխնախագահ

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---