Նաիրա Զոհրաբյանը Մեծ Բրիտանիայի փոխդեսպանին ներկայացրեց քաղաքական երկխոսության վերաբերյալ ԲՀԿ տեսակետը

Նաիրա Զոհրաբյանը Մեծ Բրիտանիայի փոխդեսպանին ներկայացրեց քաղաքական երկխոսության վերաբերյալ ԲՀԿ տեսակետը

PanARMENIAN.Net - Եվրաինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի փոխդեսպան և հյուպատոս Գերըթ Ուին Օուենի հետ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային Ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հյուրի խնդրանքով Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետը ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամը հարկ համարեց հիշեցնել, որ մարտիմեկյան իրադարձություններից հետո կուսակցության հրավիրած համագումարը ընդունել է հայտարարություն, որում արձանագրվել է երկրում ներքաղաքական մշակույթի փոփոխության անհրաժեշտության մասին: Մեջբերելով հայտարարությունը` Զոհրաբյանն ասաց, որ իրենց համագումարը դեռևս մարտի 1-2-ի դեպքերից հետո էր արձանագրել, որ փոխադարձ անհանդուրժողականությունն ու թշնամանքը չեն կարող նպաստել երկրում բարեփոխումների առաջ մղմանը, և միայն քաղաքացիական համերաշխությունն ու հանդուրժողականությունը, միմյանց տեսակետը և ձայնը լսելու մշակույթը կարող են նպաստել երկրում սկիզբ առած ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը: Ուստի, խմբակցության ներկայացուցչի գնահատմամբ, ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել նույնիսկ ամենաարմատական ընդդիմախոսների միջև երկրի քաղաքական օրակարգում առկա բոլոր խնդիրները քննարկելու և միասնական լուծումներ գտնելու մշակույթին:

Բացի դրանից, պատգամավորը ներկայացրեց իր կուսակցության տեսակետը Հայաստանի տնտեսական քաղաքականության, ինչպես նաև եվրաինտեգրման խնդիրների շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---