7 հունիսի 2011 - 19:18 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արդարադատության նախարար. Հայաստանում արտահերթ ընտրությունների համար իրավական ճանապարհ չկա

Իրավական տեսակետից Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման համար ոչ մի հիմք չկա: Այդ մասին Երևանում Civilitas հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ընթացքում հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարի խոսքով, 2005 թվականին Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ ներմուծելուց հետո ճշտվել են խորհրդարանն արձակելու մեխանիզմներն ու հիմքերը: «Այսօր Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման համար իրավական ճանապարհ չկա, որովհետև Հայաստանի Սահմանադրությունը նման բան չի նախատեսում»,- ասել է նախարարը:

Նա ընդդիմությանը խորհուրդ է տվել նախքան արտահերթ ընտրություններ անցկացնելու համար պահանջներ առաջադրելը ուսումնասիրել Հայաստանի Սահմանադրությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ