Աղբյուր. Ղարաբաղի շուրջ բանակցություններում խաղաղապահների հարցն ընդհանրապես չի քննարկվում

Աղբյուր. Ղարաբաղի շուրջ բանակցություններում խաղաղապահների հարցն ընդհանրապես չի քննարկվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններն այն մասին, որ արդեն պայմանավորվածություն կա խաղաղապահական ուժերի կազմի մասին, որը, իբր, տեղակայվելու է Ղարաբաղում, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են դիվանագիտական աղբյուրները:

«Բանակցությունների ընթացքում նման հարց չի քննարկվում: Ներկայումս քննարկվում է միայն Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Խաղաղապահական ուժերի ո'չ կազմը, ո'չ էլ քանակը համաձայնեցված չէ կողմերի միջև»,- հայտնել է աղբյուրը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է, թե «պայմանավորվածություն կա այն մասին, որ խաղաղապահական ուժերը ձևավորվելու են ոչ (ԵԱՀԿ ՄԽ) համանախագահ երկրների և ոչ էլ հարևան երկրների թվից»: «Բոլոր այդ հարցերը լրացուցիչ քննարկման կարիք ունեն»,- ասել է Էլմար Մամեդյարովը:

14  Արցախ. Ազատագրված տարածքներ
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---