Սեյրան Օհանյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությանը

Սեյրան Օհանյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությանը

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսել կմեկնի` մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: Նրա խոսքով, խորհրդակցությանը մասնակցելուց հետո Սեյրան Օհանյանը հունիսի 9-ին կվերադառնա Երևան:

Միջոցառմանը կմասնակցի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:

Հունիսի 8-9 Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում կկայանա ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությունը, որի կարևոր թեման կդառնա Լիբիայում առանց Քադդաֆիի վերականգնողական շրջանի քննարկումը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---