Հայաստանի և Չեռնոգորիայի երիտասարդական թիմերի հանդիպման առաջատարը առաջին խաղակեսից հետո Հայաստանն է` 1:0

Հայաստանի և Չեռնոգորիայի երիտասարդական թիմերի հանդիպման առաջատարը առաջին խաղակեսից հետո Հայաստանն է` 1:0

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Երևանում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում իր առաջին հանդիպումն անցկացրեց Չեռնոգորիայի հավաքականի հետ: Առաջին իսկ րոպեներից հայ ֆուտբոլիստները սկսեցին հարձակվել և խաղն իրենց ձեռքը վերցրեցին: Հարձակումներից մեկն ավարտվեց Նեմանի Շտեկիչի դարպասն ուղարկված գնդակով: Գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը:

16-րդ րոպեին հայկական թիմի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանն ընկավ Չեռնոգորիայի տուգանային հրապարակում, սակայն հանդիպման մրցավար Գերխարդ Գրոբելնիկը համարեց, որ նա ձևացնում է և դեղին քարտ ցույց տվեց: 7 րոպե անց Ալեքսանյանը երկրորդ դեղին քարտը ստացավ, և Հայաստանի հավաքականը խաղը շարունակեց 10 հոգով:

Չեռնոգորցիների քանակական առավելությունը նրանց վստահություն ներշնչեց, և նրանք նույնպես սկսեցին վտանգավոր պահեր ցուցադրել Արսեն Պետրոսյանի դարպասի մոտ, սակայն լավ էր խաղում և' դարպասապահը, և' պաշտպանները: Այս հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ Հայաստանի հավաքականի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---