7 հունիսի 2011 - 21:50 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից կառուցողական քայլեր չի տեսնում

Արցախն Ադրբեջանի կողմից որևէ կառուցողական քայլ չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Ինչպես հաղորդել է Բաբայանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն Ստեփանակերտում են և հունիսի 8-ին կհանդիպեն հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ընդ որում, նա հաղորդել է, որ հանդիպման ընթացքում ղարաբաղյան կողմը կբարձրացնի նույն հարցերը, որոնք բարձրացրել է նախորդ հանդիպումների ժամանակ: «Գոյություն ունեն մեծ քանակությամբ չլուծված հարցեր` արցախյան կողմի մասնակցությունը բանակցային գործընթացին, Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը և այլն»,- ասել է Դավիթ Բաբայանը:

ՖՈՏՈՇԱՐՔ