8 հունիսի 2011 - 11:48 AMT
BarCamp Yerevan 2011-ին BBC World News-ի լրագրողը կիսվեց քաղաքացիական լրագրության ասպարեզում BBC-ի փորձով

BarCamp Yerevan 2011-ին հատուկ հյուր էր BBC World News-ի հաղորդավար և լրագրող Փունեհ Ղոդուսին:

Փունեհ Ղոդուսին ներկայացրեց BBC-ի սոցիալական մեդիա պլատֆորմ հանդիսացող Ժուռնալիստիկայի քոլեջը և BBC World News-ի քաղաքացիական լրագրության փորձը։

«Ժուռնալիստիկայի քոլեջը 16 տարի է ինչ գոյություն ունի, որտեղ մենք ժուռնալիստների համար թրեյնինգներ են կազմակերպում։ Այժմ այն կոչվում է BBC-ի ակադեմիա»,- ասաց Փունեհ Ղոդուսին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

BBC-ին ամեն օր լուսաբանում է աշխարհում կատարվող տարբեր իրադարձություններ։ Ինչպես պատմեց Փունեհ Ղոդուսին, որոշ երկներում, օրինակ Սիրիայում, Իրանում և Լիբիանում արգելել են BBC-ի լրագրողներին աշխատել։ Սակայն դա չի նշանակում, որ BBC-ն պետք է դադարի լուսաբանել այդ երկրներում կատարվող իրադարձությունները։

«Որոշ երկրներում հեշտ չէ կապվել լրատվական գործակալությունների հետ, անգամ ոչ լեգալ է համարվում ինտերնետում տեղադրել նկարներ կամ հոլովակներ։ Սիրիայի և Իրանի պես երկրներոմ մենք իրադարձությունները լուսաբանում ենք շնորհիվ տարբեր մարդկանց՝ մեզ ուղարկած բջջայինով արված լուսանկարների և հոլովակների միջոցով։ Մենք շատ ենք մտածում այդ մարդկանց ինքնության գաղտնիության մասին, այլապես անվտանգ չէ նրանց համար մեզ նյութեր ուղարկելը»,-պատմեց Փունեհ Ղոդուսին։

Փունեհ Ղոդուսիի խոսքով, որպեսզի ճիշտ հասկանան, թե ուղարկված լուսանկարները որքանով են իրական և համապատասխանում տվյալ իրադարձությանը, BBC-իի ժուռնալիստիկայի քոլեջն ունի UGC HUB (user generated content) հատուկ խումբ։

«Դա փորձագետների խումբ է, ունենք լուսանկարների, ֆոտոշոփի, եղանակի և անգամ երկրների վայրերը ճանաչող փորձագետներ։ Ամեն մի նկարի կամ հոլովակի ճշմարտությունը պարզելու շուրջ ծախսվում է սկսած 1 վայրկյանից մինչև 8 ժամ, կախված է, թե ինչ բարդություն է այն իրենից ներկայացնում և քանի նկար ունենք միանման»,-նշեց Փունեհ Ղոդուսին։

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք վճարում են ստացված լուսանկարների կամ հոլովակների համար Փունեհ Ղոդուսին պատասխանեց. «Հազվադեպ ենք վճարում, սակայն վճարելու դեպքում էլ դա մեծ գումար չի կազմում։ Որոշ երկրներում անգամ նյութերն ուղարկողների համար վտանգավոր է բանկային հաշվի վրա ունենալ BBC-ից ստացված գումար»։

Խոսելով քաղաքացիական ժուռնալիստիկայի մասին Փունեհ Ղոդուսին մի օրինակ հիշեց. «Vodafone-ը Եգիպտոսում իրեն գովազդելիս ասում է՝ մենք չեն սկսում հեղափոխություն, մենք ընդամենը եգիպտացիներին հիշեցնում ենք, թե ինչ զորավոր են նրանք»։