8 հունիսի 2011 - 12:41 AMT
Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը ներկայացրել է առաջին գիտա գործնական ամսագիրը

Հունիսի 8-ին Երևանում կայացել է բժշկության ոլորտում առաջին գիտագործնական «Ֆարմա» ամսագրի շնորհանդեսը, որ նախաձեռնողը դարձել է Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը: Ինչպես հաղորդել է լրագրողներին միության նախագահ Սամվել Զաքարյանը, ամսագիրը լույս է տեսնելու եռամսյակը մեկ և պատմելու է ոլորտում առաջատար միտումների մասին: Նրա խոսքերով, գիտության գործիչների, ակադեմիկոսների, պրոֆեսորների համար հնարավորություն է ստեղծվում անվճար հրատարակել իրենց հոդվածները «Ֆարմա» ամսագրում:

Ամսագրում հոդվածները տպվելու են երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ինչը թույլ է տալու ընդգրկել ընթերցողների լայն շրջանակ, այդ թվում` Հայաստանի սահմաններից դուրս:

Ինչպես հաղորդել է Գերազանցության կենտրոնի նախագահ, ամսագրի գլխավոր խմբագիր Արամ Ղազարյանը, աշխատանքներ են տարվում դեղագործական ոլորտի մասնակիցների գործունեության էթիկական կոդեքս մշակելու և ներմուծելու ուղղությամբ, որը թույլ կտա «խաղի» հավասար պայմաններ ստեղծել շուկայում: