8 հունիսի 2011 - 14:09 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում հիմնադրվելու է կինոյի ազգային մրցանակաբաշխություն

Հայաստանի ազգային կինոկենտրոնը այս տարի ծրագրում է հիմնադրել կինոյի ազգային մրցանակաբաշխություն, որի շրջանակներում կվորոշվեն հայ կինոյի լավագույնները: Ինչպես լրագրողներին հայտնեց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, դեռ կոնկրետ որոշված չէ, թե ինչ ֆորմատով պետք է այն անց կացվի: «Նախնական տարբերակով մրցանակաբաշխությունը կոչվելու է «Պեպո», սակայն մենք կնդունենք անվան վերաբերյալ ցանկացած առաջարկություն բոլոր հետաքրքրվողներից»,- ասաց Գևորգյանը:

Նա նաև ավելացրեց, որ մրցանակաբաշխության անունը պետք է լինի մատչելի և ինչպես մրցանակի տեսքը, չպետք է փոփոխվի տարիների ընթացքում: Գևորգյանը նշեց, որ դեռ որոշված չէ, թե ինչ անվանակարգերով է հանդես գալու մրցանակաբաշխությունը և ինչ ֆորմատ է ունենալու:

Մրցանակաբաշխության կազմակերպման համար կինոկենտրոնն արդեն բանակցություններ է վարում «Օրանժ» ընկերության հետ:

ՖՈՏՈՇԱՐՔ