8 հունիսի 2011 - 16:52 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայ խոհարարները ցանկանում են իրենց տոնն ունենալ

«Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի խորհրդարան է դիմել հունիսի 12-ը «Հայ խոհարարի օր» հռչակելու առաջարկով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նրա խոսքով, կազմակերպությունը համապատասխան նամակով դիմել է Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին և Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: Ընդ որում, նա հաղորդել է, որ նամակն ուղարկվել է 20 օր առաջ, սակայն առայժմ այս կապակցությամբ ոչ մի պատասխան չի ստացվել: Մամուլյանը նշել է նաև, որ «Հայ խոհարարի օրը» տոնելով` կազմակերպությունը հույս ունի բարձրացնել խոհարարության ոլորտի հեղինակությունը, ինչպես նաև դրա հանդեպ հետաքրքրությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ