Հայկական խոհանոցի գլխավոր առանձնահատկությունը բնությանը մոտ լինելն է

Հայկական խոհանոցի գլխավոր առանձնահատկությունը բնությանը մոտ լինելն է

PanARMENIAN.Net - Հայկական խոհանոցի գլխավոր առանձնահատկությունը բնությանը մոտ լինելն է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «Հայկական խոհանոցի ավանդույթների պահպանում և զարգացում» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նրա խոսքերով, ավանդական հայկական խոհանոցի մեջ մտնում են ճաշատեսակներ բանջարեղենից և բուսականությունից: Նա նշել է, որ հայկական խոհանոցի յուրահատկությունը նրանում է, որ այն ունի սնվելու համակարգ, այսինքն որ սեզոնին ինչ ճաշատեսակներ կարելի է պատրաստել: Այդ առումով նա նշել է, որ ազգային խոհանոցը երկիրը և ազգային ինքնությունը ներկայացնելու միջոցներից է:

Նա նաև ընդգծել է ազգային խոհանոցի հանրագիտարան կազմելու անհրաժեշտությունը ճաշատեսակների պատրաստման հնագույն հայկական ծիսակարգերի նկարագրմամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---