8 հունիսի 2011 - 18:25 AMT
Տաթև Աբրահամյանը կանանց գրոսմայստերի կոչում է ստացել

ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ալ Էյն քաղաքում անցկացված իր նիստում կանանց գրոսմայստերի կոչում է շնորհել 23-ամյա հայ շախմատիստուհի Տաթև Աբրահամյանին (ԱՄՆ):

Տաթևն այս օրերին գտնվում է Հայաստանում և պատրաստվում է մասնակցել հունիսի 15-ին Ջերմուկում մեկնարկող Կարեն Ասրյանի հուշամրցաշարին:

ՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել 16-ամյա Կարեն Գրիգորյանին: 22-ամյա Աննա Հայրապետյանը արժանացել է կանանց միջազգային վարպետի կոչման, հաղորդում է armchess.am-ը: