«Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչները սպառնում են հայ վարդապետին

«Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչները սպառնում են հայ վարդապետին

PanARMENIAN.Net - Վերջերս Երուսաղեմում հայկական եկեղեցու վարդապետ հայր Ղևոնդը YouTube կայքում տեղադրել է մի քանի հոլովակներ, որտեղ պատմում է «Կյանքի խոսք» աղանդի գործունեության մասին: Աղանդի ավերիչ գործունեությունը բացահայտելու նպատակով վանահայրը վեց մասից բաղկացած տեսանյութ է բեռնել: Սակայն, վարդապետի խոսքով, սույն նախաձեռնությունը դժգոհություն է առաջ բերել աղանդի ներկայացուցիչների շրջանում: Livejournal-ում իր բլոգում վարդապետը հաղորդել է, որ իրեն սպառնում են հոլովակների պատճառով և ներկայացրել դրանց ներքո շարադրված մեկնաբանությունները: Մասնավորապես, մեկնաբանություններում ասվում է, որ նման հոլովակներով վարդապետը վտանգում է իր կյանքը: «Ավելի լավ է ջնջես քո հոլովակները, այլապես ես ինքս կանեմ դա, քանի որ ես հաքեր եմ: Դու Աստծո դեմ ես դուրս եկել: Ըստ քեզ, դու դա Աստծո համա՞ր ես անում: Եթե Աստված կամենար, նա ինքը կաներ դա, նա մարդու օգնության կարիքը չունի: Երկու օր անց ես կմտնեմ YouTube, և եթե տեսնեմ այս տեսանյութերը, ապա ինքս կջնջեմ դրանք և կփակեմ քո կայքը: Այնպես որ ավելի լավ է ինքդ անես դա»,- գրել է աղանդի անդամներից մեկը:

Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ աղանդների ներկայացուցիչներն իրենց ագրեսիվ են դրսևորում հոգևորականների նկատմամբ: Մայիսի 15-ին Երևանի ՀԱԹ-ում գտնվող Սբ. Երրորդության եկեղեցու բակում «Եհովայի վկաներ» աղանդի հետևորդները հոգևորսություն են իրականացրել: Ի պատասխան եկեղեցու քահանա Եսայի Արթենյանի` տարածքը լքելու պահանջին, նրանք հարձակվել են քահանայի վրա, մի քանի հարված հասցրել նրան` ուղեկցելով դա անվայելուչ խոսքերով ու քահանայի «կոկորդը կրծելու» սպառնալիքներով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---