9 հունիսի 2011 - 09:14 AMT
ՀՀ կրոնական կառույցների ակտիվացումը կապված է առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների հե՞տ

Հայաստանի կրոնական կառույցների ակտիվացումը կապված է կրոնական կառույցների հանդեպ վերաբերմունքի հարցում օրենսդրության մեջ փոփոխություններ ներմուծելու` Հայաստանի կառավարության մտադրության հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: «Բացի դրանից, արտասահմանյան երկրների կողմից ցանկացած աջակցություն ստանալու համար աղանդավորները փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե իրենց ճնշման են ենթարկում մեր երկրում: Իսկ քանի որ Հայաստանում չկա այնպիսի կառույց, որը կկարողանար ճնշում գործադրել աղանդների վրա, նրանք փորձում են իմիտացնել այդ ճնշումը», - ասել է նա:

Բացի դրանից, հայ փորձագետը կրոնական կառույցների ակտիվացումը կապել է 2012 և 2013 թվականներին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ: Նրա խոսքով, իրենց գործունեությամբ աղանդները ցանկանում են հայկական կուսակցություններին ցույց տալ, որ կարող են լավ ընտրազանգված ծառայել` ոչ ավել, ոչ պակաս 300 000 մարդ: