9 հունիսի 2011 - 10:21 AMT
Ռիչարդ Կիրակոսյան. Ադրբեջանական բանակին կպահանջվի 8-10 տարի հայկական բանակի մակարդակին հասնելու համար

Հիմա պետք է խոսել ոչ թե Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվելու վտանգի, այլ հանկարծակի սկզբի մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Սակայ նա կարծում է, որ Բաքվի կողմից ռազմական գործողություններ սկսելը չի տեղավորվում տրամաբանության մեջ: «Բաքվում հիանալի գիտեն, որ կպարտվեն, եթե պատերազմ սկսեն: Հայկական բանակն այնքան լավ է պատրաստված, որ Ադրբեջանին կպահանջվի 8-10 տարի հայկական բանակի այսօրվա մակարդակին հասնելու համար: Այո, նրանք սպառազինություն են գնում, բայց այդ սպառազինությունը ոչ հմուտ ձեռքերում ոչ մեկին պետք չէ: Կարելի է տիրապետել ժամանակակից համակարգերի և պարտվել, որովհետև Ադրբեջանում բացարձակապես չի կատարվում զինված ուժերի վերապատրաստում»,- ասել է Կիրակոսյանը: