9 հունիսի 2011 - 11:51 AMT
Սարյանի «Կովկասյան փողոցը» Լոնդոնի աճուրդի 10 ամենաթանկ վաճառված կտավներից է

Հունիսի 8-ին Լոնդոնի MacDougall-ի արվեստի աճուրդի կենտրոնում Մարտիրոս Սարյանի 3 նկարներից վաճառվել է միայն մեկը: 1927թ. Փարիզում վրձնած «Կովկասյան փողոց» կտավը, որը գնահատվել էր նախնական 200.000-300.000 անգլիական ֆունտ-ստեռլինգ, աճուրդին վաճառվել է 324.000 անգլիական ֆունտ-ստեռլինգով: Այն օրվա ամենաթանկ վաճառված կտավների տասնյակում է հայտնվել: Աճուրդին ներկայացված էին նաև Սարյանի 1909թ. ստեղծված «Բակը» և 1914թ. «Երևանյան էտյուդը», որոնք չեն վաճառվել, հաղորդում է աճուրդի կենտրոնի պաշտոնական կայքը:

Աճուրդին ամենաթանկը վաճառվել են Բ. Կուստոդիևի «Իրինա Կուստոդիևայի դիմանկարը» 1.840.500 ֆունտ-ստեռլինգով և Ի. Շիշկինի «Սոսիի անտառը» 1.136.300 ֆունտ-ստեռլինգով: Հովհ. Այվազովսկու «Վառվող նավը» և «Ծովափնյա լանդշաֆտը» վաճառվել են համապատասխանաբար 162.700 և 56.060 ֆունտ-ստեռլինգով: