Հայաստանից Կատար կներգրավվի որակյալ աշխատուժ առողջապահության և տեխնոլոգիական ոլորտներում

Հայաստանից Կատար կներգրավվի որակյալ աշխատուժ առողջապահության և տեխնոլոգիական ոլորտներում

PanARMENIAN.Net - Հունիսի 6-8-ը Կատարի Պետության աշխատանքի նախարար Նասեր Բին Աբդալլահ ալ-Համիդիի հրավերով կայացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության այցը Կատարի Պետություն:

Պատվիրակության կազմում ընգրկված էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ՀՀ ԱԳՆ և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպումներ ունեցավ Կատարի աշխատանքի նախարարի, առևտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալի, Համադ բժշկագիտական համալիրի և գործատու այլ գործակալությունների ղեկավարների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի շրջանակում փոխադարձ կարևորվեց Հայաստանից Կատարի Պետություն որակյալ աշխատուժի ներգրավման կարևորությունը, մասնավորապես առողջապահության, ինժեներաճարտարապետական, տեխնոլոգիական ոլորտներում:

ՀՀ աշխատուժի օգտագործման իրավական և աշխատանքային պայմանագրի դրույթները հստակեցնելու նպատակով կայացած փորձագիտական քննարկման արդյունքում նախաստորագրվեց «ՀՀ և Կատարի Պետության միջև Կատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության աշխատուժի օգտագործման մասին համաձայնագիրը», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---