Հունիսի 8-ին Լոնդոնում տեղի է ունեցել 2012-ի ամառային օլիմպիական խաղերի ջահի շնորհանդեսը

Հունիսի 8-ին Լոնդոնում տեղի է ունեցել 2012-ի ամառային օլիմպիական խաղերի ջահի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Լոնդոնում 2012-ի օլիմպիական խաղերի ջահը ստեղծողները դրանում 8 հազար անցք են արել, որոնք համապատասխանում են մարդկանց թվին, որոնք տանելու են ջահը օլիմպիական կրակի էստաֆետի ժամանակ, ինչպես նաև մղոնների քանակին, որոնցով մասնակիցները տանելու են ջահը, հաղորդում է Lenta.ru-ն:

Ջահի շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 8-ին Լոնդոնում: Ջահն իրենից ներկայացնում է եռանկյունի, որի երկու կողմերը զգալիորեն մեծ են երրորդից: Եռանկյունին խորհրդանշում է այն փաստը, որ Լոնդոնն ընդունելու է օլիմպիադան երրորդ անգամ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն ընդունել է օլիմպիական խաղերը 1908-ին և 1948-ին:

Նախատեսվում է, որ օլիմպիական կրակը Հունաստանից Մեծ Բրիտանիա է ժամանելու 2012-ի մայիսի 18-ին: Ջահը օլիմպիական մարզադաշտ է տարվելու հուլիսի 27-ին: Այդ օրը տեղի է ունենալու խաղերի բացման արարողությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---