9 հունիսի 2011 - 12:58 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» անցկացնում է պահատեղերի վարձակալության ամառային ակցիա

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» անցկացնում է անհատական պահատեղերի վարձակալության ամառային ակցիա: Սկսած հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը` բանկի հաճախորդներն իրենց ամառային արձակուրդների ընթացքում կարող են օգտվել անհատական պահատեղերի վարձակալության նոր պայմաններից` 25 տոկոս զեղչով:

Արժեքավոր ապրանքների և փաստաթղթերի ապահով պահպանման նպատակով անհատական պահատեղերի վարձակալման ծառայությունը բանկը առաջարկում է սույն թվականի ապրիլից: Պահատեղերը կարող են վարձակալել ինչպես ֆիզիկական, այնպես էլ' իրավաբանական անձիք: Բանկն առաջարկում է չորս չափսերի պահատեղեր: Վարձակալության ժամկետը' սկսած մեկ օրից մինչև մեկ տարի: Ակցիային մասնակցում են մեկ տարի և ավելի ժամկետով 175х310х435, 200 х 620 х 435,525 х 620 х 435 չափսերի պահատեղերի բոլոր վարձակալները, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հիմնադրվել է 1998 թվականին: Բանկի միակ բաժնետերն է հանդիսանում ռւսաստանյան «Գազպրոմբանկը» (ԲԲԸ):