9 հունիսի 2011 - 14:55 AMT
Գազի բարձր գների պատճառով Հայաստանի ջերմոցային տնտեսությունները ստիպված են որոնել ջեռուցման այլ աղբյուրներ

Հայաստանի ջերմոցային տնտեսությունների տերերը դիտարկում են ջեռուցման այլընտրանքային աղբյուրների անցում կատարելու հնարավորությունը, քանի որ գազի սակագները երկրում բավական բարձր են, իսկ «ՀայՌուսգազարտը» զիջումների չի գնում: Այդ մասին հունիսի 9-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը: «Հիմա մենք ընտրում ենք ջեռուցման նոր ուղի ուլտրամանուշակագույն ճառագայթների օգտագործմամբ, ինչն ապահովում է ծախսերի տնտեսում 20-30 տոկոսով»,- ասել է նա:

Դրա հետ կապված` Պողոս Գևորգյանը հավելել է, որ ջերմոցային տնտեսությունների պարտքի պատճառով, մասնավորապես, Գյումրիում անջատել են գազամատակարարումը, որի արդյունքում ջերմոցը դուրս է եկել շարքից, ճաքել են ապակիները, պայթել են խողովակները: «Գազն անջատելու պատճառով ջերմոցը ենթարկվել է սնանկության»,- ասել է նա: Ասոցիացիայի նախագահը նշել է, որ ընկերությունը չի ընդունում ջերմոցային տնտեսությունների տերերի առաջարկները, այն է` սպասել երկու ամիս, երբ բերքը կհասունանա, իսկ դրա իրացումից հետո կհայտվեն միջոցներ պարտքը վճարելու համար: