Հայաստանում հոգեբանների դիմում են հիմնականում երիտասարդները, հավաստիացնում է մասնագետը

PanARMENIAN.Net - Հայաստանում հիմնականում հոգեբանների դիմում են երիտասարդները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքերով, այս տարիքում մարդիկ հոգեբանական առումով ավելի խոցելի են: Հոգեբանը նշել է, որ կանայք ավելի շատ են դիմում հոգեբանների, քան տղամարդիկ:

«Պահ է գալիս, երբ մարդն իսկապես հոգեբանի օգնության կարիք ունի, որը կարող է կանխել ինքնասպանության փորձը»,- ասել է նա:

Նալչաջյանը նաև նշել է, որ հայ հասարակության մեջ դեռ չի ձևավորվել հոգեբանի այցելելու մշակույթ: «Մարդիկ կարծում են, որ եթե նրանք դիմեն հոգեբանի օգնության, բոլորը կմտածեն, որ նրանք խելացնոր են»,- ասել է Նալչաջյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---