Հոգեբան. Աղանդները մարդկանց ինքնասպանության են դրդում

PanARMENIAN.Net - Դեպքերի մեծամասնությամբ աղանդները հող են նախապատրաստում, որպեսզի մարդն ինքնասպանություն գործի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքով, աղանդին անդամակցող մարդն արդեն հոգեպես «ոչնչացված է»:

«Աղանդները վախի զգացողություն են ներշնչում մարդկանց: Բացի դրանից, նրանք այնպես են անում, որպեսզի մարդիկ կախվածություն ունենան իրենցից»,- ասել է նա: Փորձագետի խոսքով, նման իրավիճակն իր հերթին աղանդավորների համար ցանկալի է դարձնում անդրշիրիմյան կյանքը: Այս համատեքստում Նալչաջյանը նկատել է, որ դեպքեր են եղել, երբ ինքնասպանություն է գործել բոլորովին կենսուրախ մի մարդ, սակայն հետագայում պարզվել է, որ նա այդ արարքին է դիմել այն բանից հետո, երբ աղանդավոր է դարձել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---