Մեքսիկայի հեղափոխության մասին պատմող ցուցահանդեսով Հայաստանում բացվեցին Մեքսիկայի օրերը

Մեքսիկայի հեղափոխության մասին պատմող ցուցահանդեսով Հայաստանում բացվեցին Մեքսիկայի օրերը

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Երևանի «Մոսկվայի տանը» Մեքսիկայի հեղափոխության մասին պատմող ցուցահանդեսով բացվեցին Հայաստանում Մեքսիկայի մշակութային օրերը: Բացմանը ելույթ ունեցավ ՀՀ-ում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը` Մոսկվա), ով մեծ ուրախությամբ ողջունեց բացման բոլոր ներկաներին: Նույն դեսպանության մշակութային հարցերով կցորդ Հենոք Դե Սանտյագոն լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները լավագույնս արտացոլում են իրենց պատմության կարևորագույն էջերից մեկը:

Ցուցահանդեսին ներկայացված են Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի արխիվի 28 լուսանկարները` արված Կասակոլա ընտանիքի կողմից:

Մեքսիկայի հեղափոխությունը տեղի է ունեցել 1911 թ-ին, որտեղ Ֆրանցիսկո Մադերոյի գլխավորությամբ հեղափոխական զորքը տապալեց 34 տարի երկրում ղեկավարած գեներալ Պորիֆիրիո Դիասի դիկտատուրան:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 11-ը:

5  09.06.11 - Հայաստանում Մեքսիկայի մշակույթի օրերին նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---