Հունիսին Երևանում կկայանա ՀՀ ԶԼՄ-ների միջև «ՀՀ վարչապետի գավաթ-2011» ինտելեկտուալ խաղերի I մրցաշարը

PanARMENIAN.Net - Հունիսին Երևանում կկայանա Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների միջև «ՀՀ վարչապետի գավաթ-2011» ինտելեկտուալ խաղերի առաջին մրցաշարը: Ինտելեկտուալ մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող թերթերի, ամսագրերի, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների և լրատվական ուղղվածության ինտերնետային կայքերի աշխատակիցներից կազմված հավաքական թիմերը, ընդ որում` մեկ կազմակերպությունը կարող է ներկայացնել միայն մեկ թիմ:

Յուրաքանչյուր թիմում ընդգրկվում են ոչ պակաս, քան չորս և ոչ ավելի, քան ութ մասնակից, որոնցից թիմի ընտրությամբ խաղին միաժամանակ կարող են մասնակցել ոչ ավելի, քան վեց մասնակից: Մասնակցության համար հայտերի ներկայացման վերջին ժամկետն է 2011թ. հունիսի 17-ը` ժամը 18.00:

Մրցաշարն անց է կացվում մեկ օրում` գավաթային (օլիմպիական) մրցակարգով և հատուկ էլեկտրոնային համակարգի օգնությամբ:

ՀՀ ԶԼՄ-ների միջև «ՀՀ վարչապետի գավաթ-2011» ինտելեկտուալ խաղերի առաջին մրցաշարը կազմակերպում է Գիտակների հայկական ասոցիացիան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---