NBC Universal-ը շահել է 2014-ից 2020 թվականների Օլիմպիական խաղերի ցուցադրման իրավունքի մրցույթը

PanARMENIAN.Net - Comcast ընկերությունը, որը տնօրինում է NBC Universal մեդիահոլդինգի մեծամասնական փաթեթը, շահել է 2014-ից 2020 թվականների Օլիմպիական խաղերի ցուցադրման իրավունքի մրցույթը: Ինչպես գրում է The New York Times թերթը, չորս Օլիմպիադաների հեռարձակման իրավունքի համար Comcast-ը 4,38 մլրդ դոլար է վճարել:

Մրցույթին մասնակցում էր նաև Fox հեռուստաալիքը, որը մտնում է Ռուպերտ Մերդոկի News Corporation-ի մեջ, սակայն նա ցուցադրության իրավունքի համար ընդամենը 3,4 մլրդ դոլար առաջարկեց:

Հրատարակության տվյալներով, հեռուստաալիքներին կա'մ երկու, կա'մ չորս Օլիմպիադաների հեռարձակման իրավունքը գնելու հնարավորություն էր առաջարկվում: Comcast-ը նաև 1,5 միլիարդ դոլար էր առաջարկում վճարել 2014 թվականի Սոչիի ձմեռային և 2016 թվականի Ռիո-դե-Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի ցուցադրման համար: Fox-ի առաջարկը նույն Օլիմպիադաների ցուցադրության համար կազմում էր 1,4 միլիարդ դոլար: Comcast-ում նախատեսում են ոչ միայն հատուցել Խաղերի ցուցադրության իրավունքի ծախսերը, այլև շահույթ ստանալ հեռարձակման ցանցի ընդլայնման հաշվին, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---