10 հունիսի 2011 - 10:59 AMT
Դավիթ Նալբանդյանը դուրս մնաց «Queen's Club» մրցաշարից

Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել «Queen's Club» մրցաշարի քառորդ եզրափակիչից, որը տեղի է ունենում Լոնդոնում: Նալբանդյանը հանդիպել է Ֆերնանդո Վերդասկոի հետ (Իսպանիա), որը կարողացել է հաղթանակ տանել երկու սեթերում 5:7, 1:6 հաշվով: Դա թենիսիստների երրորդ հանդիպումն էր, և այս դիմակայությունում հաշիվը հօգուտ Նալբանդյանի է` 2:1:

«Queen's Club» մրցաշարից հետո Նալբանդյանը հանդես է գալու Լոնդոնի «Boodles Challenge» մրցաշարին, որը տեղի է ունենալու հունիսի 14-18-ը: Այդ մրցումները նրա համար նախապատրաստական են լինելու «Ուիմբլդոնից» առաջ, որը մեկնարկում է հունիսի 20-ին: