Տիգրան Սարգսյանը կոչ է արել էներգետիկայի նախարարին լուծել «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը

Տիգրան Սարգսյանը կոչ է արել էներգետիկայի նախարարին լուծել «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հունիսի 10-ին ելույթ ունենալով կառավարության նիստում, կարևորել է «հասարակությանը բոլոր հարցերի թափանցիկ ներկայացումը», որոնք կապված են «Նաիրիտ» գործարանի հետ: Այդ առումով կառավարության ղեկավարը նշել է, որ տարբեր անձնանց կողմից վերջին տարիներին ոչ ադեկտվատ հայտարարությունները և հրապարակումները, մասնավորապես, այն մասին, որ կառավարությունը գործարանի սեփականատեր է 2006-ից այն դեպքում, երբ գործարանը սեփականատերերին փոխել է 4 անգամ:

Դրա հետ կապված` էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, որ ողջ տեղեկատվությունը տեղադրված է «Նաիրիտ» գործարանի կայքում և հասանելի է յուրաքանչյուրին:

«Նաիրիտ» ՓԲԸ-ի մի քանի տասնյակ աշխատողներ հավաքվել են Հայաստանի նախագահի նստավայրի մոտ գործարանի հետագա ճակատագրի մասին տեղեկություն ստանալու համար: Բացի դրանից, «Նաիրիտի» աշխատողները պահանջում են վճարել երեք ամսվա աշխատավարձ: Ինչպես լրագրողներին հաղորդել է «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, նրանց անհանգստացնում է գործարանի հետագա աշխատանքի շուրջ անորոշությունը: «Մենք չգիտենք, թե վերսկսելու է գործարանն աշխատանքը, և երբ մենք կստանանք մեր աշխատավարձերը:Մենք իհարկե տեղյակ ենք, որ «Նաիրիտի» հարցը գտնվում է Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում, բայց մարդիկ ցանկանում են հերթական անգամ կոնկրետ տեղեկատվություն ստանալ սկզբնաղբյուրից»,- ասել է Թադևոսյանը: Նա հաղորդել է, որ «Նաիրիտի» աշխատողները վերջին անգամ աշխավարձ են ստացել ապրիլին, երբ նրանց վճարվել է փետրվարի աշխատավարձը: «Նաիրիտի» աշխատողներն արդեն պատվիրակներ են ուղարկել նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---