Խորհրդարանի խոսնակ. Ղարաբաղի ժողովրդի հանդեպ ոտնձգությունն անպատիժ չի մնա

Խորհրդարանի խոսնակ. Ղարաբաղի ժողովրդի հանդեպ ոտնձգությունն անպատիժ չի մնա

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում աստիճանաբար պարզ է դառնում, որ Արցախի Հանրապետության ժողովուրդն իր ճակատագրի տնօրենն է, և նրա ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի: Այդ մասին ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Ագրահամյանը:

«Հայկական կողմը միշտ հայտարարել է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, բայց դա չի նշանակում, որ Արցախի ժողովրդի դեմ ցանկացած ոտնձգություն անպատասխան կմնա: Ղարաբաղյան հակամարության հարցում Հայաստանը երբեք չի անտեսի Արցախի ժողովրդի կարծիքը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Արցախի Հանրապետությունն իր գոյության տարիներին հասցրել է ապացուցել, որ այն ավելի ժողովրդավարական պետություն է, քան մեր տարածաշրջանի որոշ երկրներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքերով, միջազգային հանրությունն ավելի շատ է հասկանում ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարևորությունը:

4  10.06.11 - ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 8-րդ նիստը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---