Աշոտ Ղուլյան. Ղարաբաղի Պաշտպանության բանակը միշտ պատրաստ է դիմակայել Ադրբեջանի սադրանքներին

Աշոտ Ղուլյան. Ղարաբաղի Պաշտպանության բանակը միշտ պատրաստ է դիմակայել Ադրբեջանի սադրանքներին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը հասցեագրված է այն կողմին, որը վերջին ժամանակներս սադրիչ գործողություններ է ձեռնարկել: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտնել ԼՂՀ Ազգային Ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան կողմը բացառում է, որ Կազանում նախագահների հանդիպումից առաջ և հետո Ադրբեջանը սադրանքների կդիմի, խոսնակը հայտնել է. «Պաշտպանության բանակը միշտ պատրաստ է դիմակայել սադրանքներին, և ես գտնում եմ, որ Ադրբեջանը պետք է որ լավ դաս քաղած լինի մեր ադեկվատ պատասխաններից»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---